Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին քաղաքում

23:20 / 22.11.2013

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ. տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
 

← Վերադառնալ ցուցակին