Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին

17:00 / 22.11.2013

Նոյեմբեերի 22-ին, ժամը 16.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 95 DO 500 (վարորդ՝ Ա. Դ. ծնվ.1979թ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ML 624 պետհամարանիշներով (վարորդ` Ս. Ն. ծնվ. 1988թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով  դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ և մահացել է: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: 



 

← Վերադառնալ ցուցակին