Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին

16:22 / 16.11.2013

Նոյեմբերի 16.-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «DAF» մակնիշի GWG 281 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի DDS 119 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի վրա, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Օ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Օ.-ին, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:







← Վերադառնալ ցուցակին