Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշալույս գյուղի մոտակայքում

18:30 / 14.11.2013

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի 35LT510 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Հ. Կ.-ն (ծնվ. 1987թ.), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մեծամոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի վայրում են գտնվել Էջմիածին քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին