Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դիլիջան-Երևան ճանապարհին

20:56 / 11.11.2013

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Հ.-ն և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ն. Հ.-ն տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

← Վերադառնալ ցուցակին