Նորություններ

Պատահարներ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

18:30 / 11.11.2013

Նոյեմբերի 11-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Միկ-Շին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 183 LV 61 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:






 

← Վերադառնալ ցուցակին