Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

10:52 / 11.11.2013

Նոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնացով և ԼՂՀ «Հանրապետական ՃՇՇ»-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով:

Հրշեջ - փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ երթևեկելի հատված են դուրս բերել 22 ավտոմեքենա:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին