Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Սեբաստիա փողոցում
22:15 / 03.11.2013
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Դեյվու» մակնիշի 35VU888 պետհամարանիշի, «Օպել» մակնիշի 07UU885 և «Տոյոտա» մակնիշի 50AM007 պետհամարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1961թ. ծնված Հ. Մ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 1958թ. ծնված Ս. Գ.-ն մինչ փրկարարների դեպքի վայր մոտենալը տեղափոխվել է «Երևան» ԲԿ:
Ըստ բժիշկների` Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ս.Գ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: