Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված)

08:50 / 22.10.2013

Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել, ինչի հետևանքով 1983 թ. ծնված Ե. Ե.-ն տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1979 թ. ծնված Մ. Ս.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:





← Վերադառնալ ցուցակին