Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արարատ-Երևան ավտոճանապարհին

07:30 / 21.10.2013

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով, վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Գ.-ը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Կ. Բ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ն.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել են բավարար, իսկ Կ.Բ.-ը` միջին ծանրության:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

← Վերադառնալ ցուցակին