Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տ. Պետրոսյան փողոցում. տուժածներ չկան

11:20 / 16.10.2013

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.13-ին Երևանի հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ-փրկարարները Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում նկատել են շրջված ավտոմեքենա:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ՕԼ 139 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին