Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին

18:30 / 14.10.2013

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում բախվել են «ՄԱՆ» մակնիշի 35SP607 պետհամարանիշի Թբիլիսի-Երևան երթուղու ավտոբուսը (վարորդ` Գ. Ծ.) և «Մերսեդես» մակնիշի 10ԼՕ434 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984թ. ծնված Կ. Ա.-ան, ուղևորներ` 1988թ. ծնված Ս.Թ.-ն և 1989թ. ծնված Ա. Ջ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ա.Ջ.-ն մահացել է:

Բժիշկները Կ.Ա.-ի և Ս.Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

← Վերադառնալ ցուցակին