Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Իսակովի պողոտայում

21:24 / 13.10.2013

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Կ.Ջ.-ի վարած «Օպել» մակնիշի Y315BP190 պետհամարանիշի, Ն.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի 17ՍՍ137 պետհամարանիշի և Է.Ե.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 21SD222 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևոր` 1991թ. ծնված Գ. Ծ.-ն , ստացել են տարբեր մարմական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին