Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարավան գյուղի մոտ

17:03 / 13.10.2013

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1968թ. ծնված Մասուդ Նեոալիի Միլհադիի վարած «Շկոդա» մակնիշի EMVM 48447B297-10 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի եր­թևե­կելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետու­թյան քաղաքացի` 1973թ. ծնված Արասալի Գորգիչ Մովդամ Կոլմոհամեդին տարբեր մարմնա­կան վնասվածքներով տեղափոխվել է Վայքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել է ԱԳՆ-ի հետ ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

← Վերադառնալ ցուցակին