Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վայոց ձորի մարզում

19:50 / 12.10.2013

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
   
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 33 DO 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել առվից:

Զոհեր և տուժածներ չկան:

 

← Վերադառնալ ցուցակին