Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին

11:16 / 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը  16.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոժանապարհի 54-րդ կմ-ի մոտակայքում "ԲՄՎ" մակնիշի 23LS738 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի ջրանցքը:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել են և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին