Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան-Արգել ավտոճանապարհին

20:10 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Արգել ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 34 OR 305 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարին:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին