Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին

19:30 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Սևան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին:

«Նիսսան» մակնիշի 35 OR 785 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ` 1992 թ. ծնված Թ., 2000 թ. ծնված Ռ., 1988 թ. ծնված Ռ. Ի.-ները և վարորդ` 1990 թ. ծնված Մ. Ա.-ը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:


← Վերադառնալ ցուցակին