Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևանի Իսակովի պողոտայում

00:40 / 26.09.2013

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 2410» մակնիշի 65UL442 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Արմեն Խաչիկյան):
  Դեպքի վայր է մեկենլ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարաները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Ս.-ին (ծնվ.1983թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մալաթիա ԲԿ:

 

← Վերադառնալ ցուցակին