Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ` Իսակովի պողոտայում
06:37 / 20.09.2013
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Փարիզ» խաղատան մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավոմեքենան բախվել է ավտոճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի արգելապատնեշի ճաղերի արանքից դուրս են բերել Բ. Պ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՕՕ 114 պետհամարանիշի ավտոմեքենան, տուժածներ չկան: