Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին
08:10 / 18.09.2013
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի «Մուշ-2» թաղամասում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 33LD963 պետհամարանիշի և «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1980թ. ծնված Ա. Ս.-ին (ծնվ.1980թ.), ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: