Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Ոսկեվազ գյուղում
17:35 / 16.09.2013
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.20-ի սահմաններում Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՄԱԶ» մակնիշի 03 UU 361 պետհամարանիշի (վարորդ` Դ.Կ.), «ՎԱԶ 21-013» մակնիշի 21 SU 332 պետհամարանիշի (վարորդ` Գ.Գ.) և «ՎԱԶ21-061» մակնիշի 61 UL 530 (վարորդ` Խ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ21-061» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1936 թ. ծնված Հ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: