Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին

19:11 / 15.09.2013

Սեպտեմբեր 20.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 35ՏՕ964 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա դաշտը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ. Հարությունյանին (ծնվ. 1984թ.) և ավտոմեքենայի մոտակայքում ընկած վարորդ Խ. Խ.-ին (1982թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ագարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Հարությունյանինը՝ կայուն ծանր:
Դեպքի վայրում են գտնվել Մերղրի քաղաքի ՈԲ և «1-03» ծառայության աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին