Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Հաղթանակ թաղամասի սկզբնամասում

19:08 / 15.09.2013

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն :
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34LP766 պետհամարանիշի ավտոմեքենան և թիվ 62 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2121S պետհամարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Տարբեր մարմնական վնասվածքներով «Մալաթիա» ԲԿ են տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և ուղևոր`1971թ. ծնված Ս. Բ.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել՝ 19.36-ին:

← Վերադառնալ ցուցակին