Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Սևան-Չարենցավան ավտոճանապարհին
18:45 / 12.09.2013
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում ՎԱԶ-2106 մակնիշի 04 LՍ 009 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 2 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Շ. Ս. (ծնվ. 1979թ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Չարենցավանի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: