Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում
17:45 / 12.09.2013
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 OV 681 (վարորդ` Հ. Պ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 88 AA 884 պետհամարանիշներով (վարորդ` Գ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: