Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ` Սոչի – Երևան ավտոճանապարհին (լրացված)
20:55 / 12.09.2013
Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը` 2006թ. ծնված Բերնեցյան Էրիկ Տիգրանի, 1985թ. ծնված Սահակյան Մարիամ Վաչագանի, 1976 թ. ծնված Խաչատարյան Լուսինե Սամվելի, 1971թ. ծնված Լազարյան Արմեն Լևոնի և 1978 թ. ծնված Կոտոլյան Լիա Սերյոժայի տեղում մահացել են, իսկ Բերնեցյան Լալա Սամվելի (ծնվ. 1985 թ.), Զեյթունյան Անուշ Էդուարդի (ծնվ. 2009 թ.), Հովասափյան Գայանե Արսենի (ծնվ. 1990 թ.), Սահակյան Նաիրա Վաչագանի (ծնվ. 1986 թ.), Մարկոսյան Անի Նվերի (ծնվ. 1995թ.), Բաբայան Սեդա Արմենի (ծնվ. 2007թ.), Բաբայան Արմենակ Հայկի (ծնվ. 1961թ.) և Բաղդասարյան Գարուշ Արթուրի (ծնվ. 1987 թ.) տեղափոխվել են Գուլկևիչ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածներ Անուշ Զեյթունյանի, Նաիրա Սահակյանի, Մարկոսյան Անիի և Բաբայան Արմենակի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Բաղդասարյան Գարուշի, Բաբայան Սեդայի և Հովասափյան Գայանեինը՝ բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ՀՀ ԱԳՆ պատասխանատուն: