Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ
15:55 / 05.08.2013
Օգոստոսի 5-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և ուղևորներ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ին և Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: