Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին

15:51 / 04.08.2013

Օգոստոսի 4-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 16 ԼԼ 806 (վարորդ՝ Ռ. Մ. ծնվ. 1935 թ.) և «ՎԱԶ-2102» մակնիշի 28 ՕՏ 449 (վարորդ՝ Մ. Ա. ծնվ.1985 թ.,) պետհամարանիշերի ավտոմեքենանները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ-ին և «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝   Ռ. Մ-ին (ծնվ. 2002թ.), Ա. Մ-ին (ծնվ. 2005թ.), Մ. Մ-ին (ծնվ.1943թ.), Ռ. Ս-ին (ծնվ. 1952թ.), ՌԴ քաղաքացիներ Ս. Չ-ին (ծնվ. 2000թ.) և Կ. Չ-ին (ծնվ. 1968թ.) և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ-ին (ծնվ. 1978թ). տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Մ.Ա-ին՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Բժիշկները տուժած Ա. Մ-ի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին