Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Ափնագյուղ գյուղի մոտակայքում

20:53 / 03.08.2013

Օգոստոսի 3-ին, ժամը 21.53-ին ահազանգ ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Երևան ավտոճանապարհի 18 կմ-ում բախվել են «Օպել վեկտրա B» մակնիշի 35VL931 պետհամարանիշի և «Օպել վեկտրա A» մակնիշի 10OՏ738 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  Ստեփանավան քաղաքի բնակիչներ «Օպել վեկտրա A» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված  Ռ. և ուղևորներ` 2009թ. ծնված Ա., 1991թ. ծնված Մ. Բ.-ները, 1941թ. ծնված Ս., 1958թ. ծնված Վ. Բ-ները և Վրաստանի Հանրապետության քաղաքացի «Օպել վեկտրա B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1976թ. ծնված Է.Օ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածներ Ա., Մ., Ռ. Բալասանյանների և Ս., Վ. Բալայանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Է.Օգանեսյանինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին