Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Եղվարդի խճուղում

14:11 / 03.08.2013

Օգոստոսի 3-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռ.Մ-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՏՕ 034 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Քաղաքացիները տուժածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին