Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Աշտարակ ճանապարհին

20:03 / 17.07.2013

Հուլիսի 17-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` "Կովկաս" ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդ` 1948թ. ծնված Վ.Խաչոյանը և ուղևոր` 1982թ. ծնված Մ.Միրզախանյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից:

← Վերադառնալ ցուցակին