Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

19:45 / 15.07.2013

Հուլիսի 15-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ՃՈ նախկին պահակակետի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 35RS801 պետհամարանիշով (վարորդ Սուրեն Աբրահամյան, ծնվ.1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի Սրբ. Գր.Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը: 

← Վերադառնալ ցուցակին