Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շիրակ գյուղում

18:54 / 15.07.2013

Հուլիսի 15-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մոսկվիչ» մակնիշի 12ԼՕ350 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Արթուր Եղոյանը (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ուղղել:

← Վերադառնալ ցուցակին