Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին

23:05 / 13.07.2013

Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արթիկ-Փանիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, վարորդ`1983 թ. ծնված Տ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 35 VT 821 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տնամերձ պարսպին, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին