Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է գետը

11:01 / 14.05.2013

Մայիսի 14-ին, ժամը 12.01-ին քաղաքացի Գվիդոյանից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում` Արփա-Սևան ջրատարում, ավտոոմեքենան հայտնվել է ջրատարում:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Ս. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 35 ՏT 899 պետհամարանիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին