Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհին

06:38 / 12.05.2013

Մայիսի 12-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 16ՍՍ683 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից վարորդ` Կեֆորկ Ջեդանյանին: Նա տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Մարալիկ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահնեը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին