Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Չարենցավան քաղաքում

11:07 / 09.05.2013

Մայիսի 9-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 48 OQ 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի վրա կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի 62 ՏՏ 962 պետհամարանիշով ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի տուժածներ՝ 1957 թ. ծնված Վ. Սիմոնյանը, 1967 թ. ծնված Լիդա Պետրոսյանը, 1972 թ. ծնված Թագուհի Խաչատրյանը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տուժած` 1978 թ. ծնված Ա. Մելքումյանը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բժիշկները Ա. Մելքումյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

← Վերադառնալ ցուցակին