Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին

09:59 / 09.05.2013

Մայիսի 9-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 24 TU 159 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Ա. Արդոյանը (Բաղրամյան գյուղի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին