Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է խրամուղու մեջ

20:50 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 1-ին նրբանցքում «ՎԱԶ 2121» մակնիշի 575OU64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ալեքսան Հովհաննիսյան) ընկել է ջրագծի խրամուղու մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հողի շերտի գերխոնավ լինելու պատճառով չի հաջողվել տրանսպորտային միջոցը դուրս բերել: Ժամը 00.06-ին «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված: 

← Վերադառնալ ցուցակին