Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից

00:49 / 04.03.2013

Մարտի 3-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Խոզնավար ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ձորակն է կախվել Վ. Կարապետյանին պատկանող "ԲՄՎ" մակնիշի 84 MP 888 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

← Վերադառնալ ցուցակին