Նորություններ

Պատահարներ

Մեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ

20:28 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշենի» գերեզմանատանն ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամը 17.35-ին փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Եղիա Մանուկյանին պատկանող «Ինֆինիտի» մակնիշի 85TR888 պետհամարանիշով ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին