Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ

07:13 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Արցախ խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ցեխակույտի մեջ. ահրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Վ. Հարությունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 PU 985 պետհամարանիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին