ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Ղեկավար կազմ


Համլետ Շմավոնի Մաթևոսյան՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր, միջազգային կարգի փրկարար, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, «Կրթության զարգացման առաջատար գործիչ» տիտղոսակիր: 

Ծնվել է 1950 թվականին:

1981 թ.-ից դասավանդում է բարձրագույն ուսումնական մասնագիտական հաստատություններում:

ԱԻՆ համակարգում ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից:

Հեղինակ է մեկ մենագրության, շուրջ 165 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում` 6 դպրոցական դասագրքի և 4 ուսուցչական ձեռնարկի համահեղինակ:

Մասնակցել է ԱԻ բնագավառում երեք օրենքների մշակման աշխատանքներին: Հեղինակ է ՀՀ կառավարության շուրջ 22 որոշումների նախագծերի:

Գիտական զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում, ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:

Անցել է ուսուցում` Բուլղարիայում` «Մենեջմենթ» (1990 թ.), Հունգարիայում` «Աղետների կառավարում» (1998 թ.), Շվեդիայում` «ԱԻ օգնության կազմակերպում» (2000 թ.), ԱՄՆ-ում` «Ահաբեկչություն և ճգնաժամային կառավարում» (2002 թ.), Ճապոնիայում` «Ճգնաժամային կառավարում» (2004 թ.), Չինաստանում` «Ճգնաժամային կառավարում» (2006 թ.), Շվեյցարիայում` «Ճգնաժամային կառավարում» (2007 թ.) և այլն:

Պարգևատրվել է ՀՀ Նախագահի «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով, ՔՊ միջազգային կազմակերպության մեդալով, Հունգարիայի քաղաքացիական պաշտպանության նախարարության մեդալով, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա, «Տիգրան Մեծ» մեդալով, ինչպես նաև ՀՀ վարչապետի, ՀՀ Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պատվոգրերով ու շնորհակալագրերով, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի պատվոգիր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հուշանվերով և այլն:

Ունի հրատարակված բանաստեղծություններ 4 գրական լրագրերում, «Կամուրջներ» ալմանախում, բանաստեղծությունների 5 ժողովածու և մանկական ուսուցողական բանաստեղծությունների 12 ժողովածու։

Հասցե` Երևան, Ավան, Աճառյան 1:
Հեռախոս` 060-69-10-01 (ռեկտոր):



Հայկանդուխտ Պապինի Ղարիբյան` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 11-ին:

Գիտամանկավարժական գործունեությունը`
Հեղինակ է մեկ մենագրության, 35 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, 3 գյուտերի, որոնց համար ստացել է ՀՀ արտոնագրեր:

Գիտական զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում:
1991-2009 թթ. դասավանդել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում, 2003 թ.-ից դասավանդում է բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Աշխատանքային գործունեությունը`
1980-1991 թթ. Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում` ինժեներ:

1991-2003 թթ. Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկում, այնուհետև Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ՝ ուսումնական մասի քարտուղար:

2003-2010 թթ. Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում` ռեկտորի խորհրդական՝ գիտամեթոդական աշխատանքների գծով, ուսումնական մասի պետ, պրոռեկտոր:

2010 թ.­­­-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:
Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով:

Մասնագիտական վերապատրաստում անցել է` միջազգային կրթության ինստիտուտում (1998 թ., USAID), ԵրՊԻ-ում (1998 թ.). դասախոսների պատրաստման դասընթացներում (2004-2006 թթ. IBC և GTZ ծրագրով). մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում (2010-2013 թթ. կրթության որակի ապահովման ուղղությամբ) և այլն:

Հեռախոս` 060-69-10-03:

 

Կարինե Կառլենի Ոսկանյան՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1956 թվականին, Երևանում։

Կրթությունը՝

1977թ. ավարտել է Համո Բեկնազարյանի անվան հայֆիլմ կինոստուդիայի դերասանական ստուդիան:
1979թ.ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի կուրսը:

Աշխատանքային փորձը՝
1980թ.-ից աշխատում է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում որպես դերասանուհի: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Կտորմը երկինք», «Մի կաթիլ մեղր», «Հայկական աչքեր», «Անծանոթը», «Շտապ օգնություն», «Թափանցիկ տանիքներ») և հեռուստաթատրոնի ներկայացումներում («Մուսա լեռան 40 օրը», «Անհամբեր սիրահարներ»):
Հյուրախաղերով եղել է տարբեր արտերկրներում, մասնակցել է փառատոնների:
1996-2011թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում որպես պետ: 
Ստացել է բազմաթիվ շքանշաններ և պարգևատրումներ:
2012թ. դեկտեմբերից աշխատում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ԹՆԱՎ կուլտուր մասսայական միջոցառումների կենտրոնի պետ:
2014 հոկտեմբերի 1-ից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Կառավարական պարգևները՝
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան, «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշան, «Օրենքի պատվար» մեդալ, «ՄՀՆՋ» 20 ամյա հոբելյանական մեդալ, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ, ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Ոստիկանության և ԱԻՆ մի շարք պատվոգրեր, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի շնորհակալագիր:

Ընտանեկան դրությունը՝
Ունի մեկ որդի, մեկ դուստր, երկու թոռ: