Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ

Ղեկավար կազմ

 

Կարեն Մարտինի Աթոյան

ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի քաղաք Չարենցավանում:

Կրթություն

1989-1996 թվականներին սովորել և ավարտել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետը:
1996-1997 թվականներին սովորել և ավարտել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ինտերնատուրան:
2002 թվականին մասնագիտական վերապատրաստում է ստացել ՌԴ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում:

Աշխատանքային փորձ


1997-1999 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի բժիշկ-մասնագետ:
1999-2000 թվականներին ՀՀ ՊՆ «Օմար» ռազմադաշտային հոսպիտալի պետի բուժական աշխատանքների գծով տեղակալ:
2000-2011 թվականներին ՀՀ ՊՆ N զորամիավորման բժշկական ծառայության պետ:
2011-2012 թվականներին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման բաժնի պետ:
2012-2016 թվականներին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ:
2016 թվականից ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Պարգևատրվել է՝


2004թ. ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով
2007թ. ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով
2009թ. ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով
2011թ. ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով
2012թ. ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում օգնություն, փրկություն» մեդալով
2014թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով
2014թ. ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով
2014թ. ՀՀ ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալով
2015թ. ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
2015թ. ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով
2003թ. ՀՀ ՊՆ տեղակալի պատվոգրով
2007թ. ՀՀ ՊՆ N Բանակային կորպուսի հրամանատարի պատվոգրով
2008թ. ՀՀ ՊՆ N Բանակային կորպուսի հրամանատարի պատվոգրով
2008թ. ՀՀ ՊՆ Սևանի կայազորի պետի պատվոգրով
2008թ. ՀՀ ՊՆ N Բանակային կորպուսի հրամանատարի շնորհակալագրով
2009թ. ՀՀ ՊՆ N Բանակային կորպուսի հրամանատարի պատվոգրով
2010թ. ՀՀ ՊՆ N Բանակային կորպուսի հրամանատարի շնորհակալագրով
2010թ. ՀՀ ՊՆ ԳՇ պետի տեղակալի պատվոգրով
2010թ. ՀՀ ՊՆ ԳՇ պետի պատվոգրով
2011թ. ՀՀ ԱԻ նախարարի պատվոգրով
2013թ. Երևանի քաղաքապետի պատվոգրով

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 

Արմինե Ալեքսանի Բոսնոյան

ՊՈԱԿ-ի տնօրենի բուժական աշխատանքների գծով տեղակալ, փ/ծ մայոր


Ծնվել է 1971 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Լոռու մարզի քաղաք Վանաձորում:

Կրթություն

1989-1996 թվականներին սովորել և ավարտել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետը:
1996-1997 թվականներին սովորել և ավարտել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ինտերնատուրան:
1997 թվականին որակավորվել է «Ընտանեկան բժիշկ» մասնագիտությամբ:
2002 թվականին վերապատրաստվել է «Անհետաձգելի բուժօգնությունը սրտամկանի պաթոլոգիաների ժամանակ» թեմայով:
2013 թվականին վերապատրաստվել է «Զարկերակային հիպերտենզիա և անոթային հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդները» թեմայով:

Աշխատանքային փորձ

1997-1999 թվականներին Երևան քաղաքի շտապ օգնության N4 ենթակայանի ընդհանուր բրիգադայի բժիշկ:
1999-2005 թվականներին Երևան քաղաքի շտապ օգնության N4 ենթակայանի կարդիոռեանիմացիոն բրիգադայի բժիշկ:
2005-2012 թվականներին ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վարդաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ:
2012-2016 թվականներին ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ –ի մասնագիտացված բժշկական ապահովման բաժնի պետ-տնօրենի տեղակալ:
2016 թվականից ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

Պարգևատրվել է՝


2007թ. ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի կողմից «Լավագույն սպա» պատվոգրով
2009թ. ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պատվոգրով
2010թ. ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պատվոգրով
2014թ. ՀՀ ԱԻ նախարարի շնորհակալագրով
2014թ. ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով
2015թ. ՀՀ ԱԻ նախարարի պատվագրով
2015թ. ՀՀ ԵԿՄ հուշամեդալով

Ամուսնացած է, ունի երկու երեխա: