Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ

Պատմական ակնարկ

«Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2009թ. թիվ 584-Ն որոշմամբ, որով սահմանվել է գործունեության հիմնական ուղղությունները, առարկան և նպատակները, կազմակերպության Ծրագիրը:

2012թ. սեպտեմբերի 4-ին Արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների շարքում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական բացումը:

ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է, փրկարար ծառայողների ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտությունը, ռազմաբժշկական փորձաքննությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնության ցուցաբերումը, աղետների բժշկության մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է վիրաբուժական, թերապևտիկ, աչքի, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջի, ատամնաբուժական, ռենտգեն, ֆլյուրոգրաֆիայի, սոնոգրաֆիայի կաբինետներ, լաբորատորիա, դեղատուն:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը համալրված է գծային և ռեանիմոբիլ շտապօգնության ավտոմեքենաներով, դաշտային հոսպիտալով:

Հասցեն`

ք. Երևան, Դավթաշեն թ. 4-րդ, Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք
Հեռախոս` 060440275