Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ

Նպատակներ

1) աղետների բժշկության վերլուծական-համակարգման և տեղեկատվական միասնական գիտավերլուծական կենտրոնի ստեղծումը.
2) աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրումը և կանխատեսումը.
3) աղետների բժշկագիտության մեթոդական ձեռնարկների ստեղծումը, հրապարակումը և բնակչության առաջին բուժօգնության հիմքերի ուսուցման կազմակերպումն ու անցկացումը.
4) բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպական և ռազմավարական հիմունքների մշակումը.
5) բժշկական բնույթի տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանակումը և ներդրումը բնակչության պաշտպանության շրջանում և այն տարածքներում, որտեղ արտակարգ իրավիճակային պայմաններ են.
6) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ընդգրկված անձնակազմի առողջության պահպանումը և բուժօգնության ցուցաբերումը.
7) աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.
8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների, փրկարարական ծառայության կենսաթոշակառուների ամբուլատոր, ստացիոնար, սանատոր-կուրորտային, վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման իրականացումը և կազմակերպումը.
9) փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, փրկարարական ծառայողների, փրկարարական ուսումնական հաստատությունների դիմորդների պիտանիության բժշկական փորձաքննության իրականացում, ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման աղբյուրներով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար ծառայողների պիտանիության բժշկական փորձաքննության իրականացում, ծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների և ծառայության պատճառական կապի որոշում.
10) սեմինարների, վարժանքների ու դասընթացների միջոցով բժիշկների մասնագիտական մակարդակի բարձրացումը: